«Մեր հզոր զինվորների, կամավորակաների, սպայական կազմի հերոսությունը հարցականի տակ է դրվում. Չեք հաջողելու»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին:
Եվ փառք Աստծուն, փառք մեր բանակին ու զինվորին, սպային ու հրամանատարին, կամավորականին ու առյուծածին մայրերին:
Մեր անպարտ բանակի մարտունակությունն ու սպառազինումը, երկրի պաշտպանունակության, անվտանգության հարցերը մայկա-տռուսիկի մակարդակի իջեցնելու արդյունքում որոշ ուժեր ու գործիչներ նվաստացրին մեր հաղթանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հաղթանակը:
Մեր հզոր զինվորների, կամավորակաների, սպայական կազմի հերոսությունը հարցականի տակ է դրվում: Չեք հաջողելու:
Այո դուխով, բայց ոչ ինչ-որ մեկի, այլ Աստծո դուխով»:
Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին: Եւ փառք Աստծուն, փառք մեր բանակին ու զինվորին, սպային ու հրամանատարին, կամավորականին ու առյուծածին մայրերին: Մեր անպարտ բանակի մարտունակությունն ու սպառազինումը, երկրի պաշտպանունակության, անվտանգության հարցերը մայկա -տռուսիկի մակարդակի իջեցնելու արդյունքում որոշ ուժեր ու գործիչներ նվաստացրին մեր հաղթանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հաղթանակը: Ինչո՞ւ է շարունակ խոսվում բանակի մասին, այն էլ՝ նման տոնայնությամբ: Ինչո՞ւ է այդքան հետեւողականորեն փորձ արվում վերահաստատել իրենց իսկ շրջանառած դրույթը, թե մեր բանակը ապրիլյան պատերազմի շրջանում իբր պարտվել է:Նման հրապարակային վարքը, մանավանդ գործող իշխանության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեպքում մի քանի նպատակ է հետապնդում: Դրանցից մեկը, հանրային ընկալման մեջ այն մոտեցումն ամրագրելն է, թե ամեն ինչ խայտառակ վատ էր, իրենք եկան եւ արդեն ամեն ինչ հրաշալի է, իսկ ինչն էլ հրաշալի չէ, անցյալի վերապրուկ է: Եւ նա, ով համարձակվում է այլ կարծիք հայտնել, ԱԱԾ են կանչում:Քանի դեռ հերթը ինձ չի հասել ասում եմ՝ չեք հաջողելու մեր հզոր զինվորների, կամավորակաների, սպայական կազմի հերոսությունը, ժողովրդի հաղթանակը ոտնատակ տալ: Չեք հաջողելու: Այո դուխով, բայց ոչ ինչ-որ մեկի, այլ Աստծո դուխով:Ասեմ, որ տեսանյութը 2016թ. դեկտեմբերի 16-ին է արվել: Էդ հրամանատարներին ԱԱԾ չկանչեք, թե Շարմազանովին ինչի են դիրքեր թողել:
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Sonntag, 25. November 2018