Բաժիններ՝

«Իմ կարծիքով՝ Արամ Հարությունյանն էլ պետք է ձերբակալվի». Սիլվա Համբարձումյան

«Սաթիկ Սեյրանյանը մի հարցազրույցում ասում է՝ եթե Սիլվա Համբարձումյանն ասում է, որ կաշառք է տվել, ապա այդ ամենը դեռ պետք է ստուգվի։ Նա նաև ասել է, որ մի օր էլ Սիլվա Համբարձումյանը կարող է ասել, որ իրեն էլ եմ կաշառք տվել։ Նման բան չկա, Սիլվա Համբարձումյանը երբեք կեղծ հայտարարություններ չի տարածում, Սամվել Մայրապետյանի հետ խնդիրը, որ եղել է, իր միջոցով են ինձ տարել, քանի որ նրան ես փոխանցել էի 2 մլն դոլար, իսկ փոխարենը գույք չէի գնել, այս ամենի մասին ես հայտարարել եմ արդեն իմ մամուլի ասուլիսի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հարցազրույցներից մեկին։

Ըստ Ս. Համբարձումյանի, բացի ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից, կաշառք տալու համար որևէ մեկի անուն չի տվել, իսկ Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված, նրա խոսքով՝ նրան ստուգելով են հասել իրեն։

«Սիլվա Համբարձումյանը կարող է շատերի անունը տալ, բայց որևէ մեկին չի ասում, քանի որ իրեն չի հետաքրքրում։ 2008 թվականին կաշառք տալը քրեորեն պատժելի չէր, այդ ժամանակվա օրենքն այսպես էր, երբ կհայտարարեիր՝  հայտարարեիր, ես էլ 2015 թվականին Արամ Հարությունյանինը հայտարարել եմ»,- ասաց Սիլվա Համբարձումյանը։
Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանի գործին, Սիլվա Համբարձումյանը տեղեկացրեց, որ բավականին առաջընթաց կա, որի արդյունքները շուտով բոլորին տեսանելի կլինի։

«Արամ Հարությունյանի գործով ձերբակալություններ արդեն եղել են, երևի միայն ինքն է մնացել, իմ կարծիքով՝ նա էլ պետք է ձերբակալվի»,- շեշտեց Ս. Համբարձումյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս