Բաժիններ՝

Հայաստանի ավիացիայի ոլորտում կիրականացվի 6,6 մլրդ դրամի ներդրումային նոր ծրագիր

Կառավարության որոշմամբ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն ՓԲԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2013 թ. հիմնադրված ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 Airbus A310-325 օդանավ, իսկ այժմ նախատեսում է ներմուծել պահեստամասեր այդ օդանավերի համար։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6,67 մլրդ դրամի ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 178,1 մլն դրամ։

Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 110 նոր աշխատատեղ` 1,2 մլն ՀՀ դրամ միջին աշխատավարձով: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս