Բաժիններ՝

YouTube-ը կնկարահանի «Մեծն Գեթսբի»-ի սերիալ-պրիկվելը. Deadline Hollywood

YouTube տեսածառայությունն սկսել է Gatz («Գեթս») սերիալի նկարահանման աշխատանքը, որը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են Ֆրենսիս Սքոթ Ֆեցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի սյուժեին: Այդ մասին հայտնել է Deadline Hollywood պորտալը:

Պատմությունը հիմնված կլինի ակադեմիական տեսության վրա, որի համաձայն, Ֆիցջերալդը Ջեյ Գեթսբիին պատկերացնում էր որպես խառնածին ռասայի տղամարդ: Նշվում է, որ սյուժեն վերաբերելու է այսպես կոչված Հառլեմյան վերածննդին՝ 20-րդ դարի 1920-1930-ական թվականների աֆրոամերիկյան մշակույթի ծաղկման ժամանակաշրջանին: Սերիալի գործադիր պրոդյուսերներն են՝ Գրեգ Սիլվերմանը («Իմ ատելության տասը պատճառները») եւ Պոլ Շապիրոն («Հերոսները»):

Նախագծի մնացած մանրամասները դեռ չեն հաղորդվում: «Մեծն Գեթսբի»-ն ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆեցջերալդի վեպն է, որը հրապարակվել է 1925 թվականին: Գլխավոր հերոսը՝ Նիկ Քարաուեյը, Միջին Արեւմուտքից ժամանում է Նյու Յորք, որտեղ բնակություն է հաստատում իր երեկույթներով հայտնի միլիոնատեր Ջեյ Գեթսբիի հարեւանությամբ:

Գիրքն էկրանավորվելէ մի քանի անգամ: 2013 թվականին ֆիլմն, ըստ վեպի, նկարահանել է ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանը. կինոնկարը հավաքել է ավելի քան 350 մլն դոլար: Գեթսբիին մարմինավորել է Լեոնարդո դի Կապրիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս