 
                        Ավագանու անդամին ծեծած քաղաքապետն անպատիժ մնաց. «Ժողովուրդ»
 
                                    «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց: «Ժողովուրդ» թերթին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Գրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես եւ համայնքում վաճառված հողերի շուրջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        