8 տարեկան երեխան մնացել էր վերելակում
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բարձրահարկ շենքի վերելակը խափանվել է, երեխան (8 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: