Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն 10 պահակակետ է պայթեցրել ապառազմականացված գոտում

Նոյեմբերի 20-ին ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում տեղակայված տասը ամրակետ է ոչնչացրել որպես այն պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը, որոնք վերաբերում են լարվածության նվազեցմանն ու պատահական բախումները կանխելու միջոցառումներին:

Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը: «Հյուսիսային կողմը տասը պահակակետ է պայթեցրել նոյեմբերի 20-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Եվս մեկ կետ պահպանվել է զբոսաշրջության նպատակներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել էին 11-ական պահակակետ ոչնչացնել ապառազմականացված գոտու արեւմտյան մասում գտնվող Փանմունջոմ բնակավայրի շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս