«Ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ». Նիկոլ Փաշինյան

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ եթե կոնեսենսուս չլինի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում, կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ, որովհետև այդ կառույցում որոշում կայացվում է կոնսենսուսով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է, բայց Բելառուսի իր պաշտոնակցից որևէ արձագանք չի ստացել. «Ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ»:

Ն.Փաշինյանը կրկին հայտարարեց, որ պարզաբանումներ կպահանջի տեղի ուենցածի և մի շարք գործընթացների վերաբերյալ.

«Համենայն դեպս, մենք չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ շահերին առնչվող որևէ հարց, և պատրաստվում ենք սկզբունքորեն հետևողականորեն գործընկերային պաշտպանել ՀՀ շահերը»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքված հերթական զնեքի մատակարարումների պայմանագրին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ դատապարտում է այդ գործարքները, համարում է դրանք ընդդեմ ՀՀ շահերի.

«Եվ կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ գործընկերությունը: Մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք, երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինքն ինչ պարտավորություն ունի դաշնակցի հանդեպ»:

Նաև ընդգծեց. «Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ շատ կառուցողական»:

Տեսանյութեր

Լրահոս