Բաժիններ՝

Միլանում առնվազն յոթ մարդ է տուժել մետրոյում տեղի ունեցած միջադեպի հետևանքով

Նոյեմբերի 15-ի առավոտյան առնվազն յոթ մարդ է տուժել Միլանի մետրոյում այն բանից հետո, երբ գնացքը կտրուկ արգելակել է: Այդ մասին հայտնել է Rainews24 հեռուստաալիքը:

Ինչպես վկայում են իրադարձությունների վայրում ականատեսների կողմից արված տեսակադրերը, մետրոյի կայարան են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ եւ ոստիկանությունը: Կատարվում է տուժածների տարհանում: Նրանցից մեկին դուրս են բերել պատգարակով, բայց գիտակցությունը տեղն է եղել, նրան տարել են շտապ օգնության մեքենայով: Կասկածում են, որ կոտրվել է նրա ոտքը:

Տուժել է յոթից մինչեւ տասը մարդ, ծանր վնասվածքներ նրանք չունեն:

Նախնական տեղեկությունների համաձայն, արտակարգ պատահարի պատճառը դարձել է շարժակազմի կտրուկ արգելակումը՝ կապված էներգիայի մատակարարման խափանման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս