«Ես տեսել եմ՝ ինչպես են սուլում լեգենդներին: Քննադատներն ինձ չեն կոտրի». Ռամոս
Ազգերի լիգայի շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է այն դրվագը, երբ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո երկրպագուները սուլոցներ են հնչեցրել իր հասցեին:
«Եթե «Բերնաբեուում» այդպիսի արձագանք է, նշանակում է, որ շատ ավելին են սպասում քեզանից: Ես տեսել եմ՝ ինչպես են սուլում լեգենդներին: Եթե ինձ սուլում են վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ, ապա ես պետք է անսահման երախտապարտ լինեմ:
Երբ գործերը լավ են ընթանում, ես չեմ հանգստանում, և քննադատներն ինձ չեն կոտրի: Ես դա սրտիս մոտիկ չեմ ընդունում»,- Ռամոսին է մեջբերում Marca-ն:
Ազգերի լիգայի Խորվաթիա-Իսպանիայի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը