Բաժիններ՝

WannaCry շորթիչ վիրուսը վերադարձել է և համակարգիչներ վարակել ամբողջ աշխարհում

WannaCry հզոր շորթիչը, որը 2017 թականին համակարգիչների վրա գրոհել էր ամբողջ աշխարհում, դարձել է ամենատարածված շորթիչ վիրուսը: Այս մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն իրենց հաշվետվության մեջ:

Վերլուծաբանների հաշվարկներով՝ վերջին ամիսներին WannaCry -ն առաջին տեղն է զբաղեցնում ընկերության սպասարկյալների համակարգիչների վրա գրոհների քանակով:

Այդ վիրուսի միջոցով հարձակումների բաժինը կազմում է ընդհանուր թվի գրեթե 29 տոկոսը: WannaCry-ից հետո տարածվածությամբ երկրորդ տեղն զբաղեցնում են GandCrab տրոյանի նոր տարբերակները: Այդ շորթիչ ծրագիրը գրոհել է 12 տոկոսից փոքր-ինչ ավելի համակարգիչների վրա:

Նաեւ մասնագետներն «առաջատար» վիրուսների թվին են դասել Crysis, Shade, PolyRansom եւ Cryakl հայտնի ծածկագրողներին: Վերջինն զբաղեցնում է վիրուսային վարկանիշի երրորդ հորիզոնականը. դրա միջոցով կատարվել է հարձակումների գրեթե ինը տոկոսը: WannaCry-ի առավել հայտնի գրոհը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին:

Անհայտ կիբեռհանցագործները համակարգիչներում տեղեկատվությունն արգելափակել էին ամբողջ աշխարհում՝ պահանջելով փրկագին: Այն ժամանակ կիբեռգրոհից վնասը գնահատվեց մեկ միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս