Պենտագոնը 255 F-35 կործանիչ է պատվիրել Lockheed Martin-ին՝ 22,7 մլրդ դոլար գումարով
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընդհանուր առմամբ 255 F-35 կործանիչներ է պատվիրել Lockheed Martin կորպորացիային, որոնք պետք է մատակարարվեն մինչեւ 2023 թվականի մարտ ամիսը: Ինչպես ասված է Պենտագոնի մամուլի տեղեկագրում, պարտավորագրի գումարը կազմում է 22,7 մլրդ դոլար:
Գերատեսչության հայտարարության մեջ ճշտվում է, որ ԱՄՆ-ի բանակի համար կորպորացիային պատվիրել են 64 F-35A, 26 F-35B եւ 16 F-35C 16 կործանիչներ, մնացած մեքենաները վաճառվելու են օտարերկրյա պետություններին կամ մատակարարվելու են ոչ մարտում կիրառելու համար:
Պենտագոնը նաեւ հաշվետվություն է ներկայացրել Lockheed Martin-ի հետ 382 մլն դոլար գումարով MH-60R բազմանպատակային ութ ուղղաթիռների մատակարարման պարտավորագիր կնքելու վերաբերյալ:
F-35-ը պատկանում է հինգերորդ սերնդի մեկտեղանոց միաշարժիչ գերձայնային ռմբակոծիչ-կործանիչների ընտանիքին: 2018 թվականի դրությամբ F-35-ի տարբեր վերափոխակներ են մատակարարվում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության, Թուրքիայի եւ Ճապոնիայի զինված ուժերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: