Բաժիններ՝

Հյուսիսային Իռլանդիայի գործերի բրիտանացի նախարարը հրաժարական է տվել Brexit-ի պատճառով

Բրիտանիայի՝ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Շեյլեշ Վարան նոյեմբերի 15-ին երկրի կառավարության ղեկավար Թերեզա Մեյին խնդրագիր է ներկայացրել պաշտոնաթողության մասին։

«Մեծ դառնությամբ ու ափսոսանքով ես վարչապետին ներկայացրեցի Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարարի պաշտոնը թողնելու խնդրագիրը»,-գրել է նա Twitter-ում՝ հաղորդագրությանը կցելով փաստաթղթի լուսանկարը: Խնդրագրում Վարան անհամաձայնություն է հայտնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծին:

«Ես չեմ կարող պաշտպանել Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ԵՄ-ի հետ համաձայնեցված պայմանագիրը»,-հայտարարել է նախարարը: Նախօրյակին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստին: Տեղեկացվել է, որ փաստաթղթին դեմ է արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

https://twitter.com/ShaileshVara/status/1062971538977234944?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1062971538977234944&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F954630.html

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս