Թուրքիան սիրիական Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները չի կատարում
Սիրիայի ազգային հաշտեցման գործերի նախարար Ալի Հայդարը հայտնել է, որ Թուրքիան չի կատարում սիրիական Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Նախարարի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը խոչընդոտում է Իդլիբի խնդրի քաղաքական հանգուցալուծմանը:
«Ներկայումս Իդլիբում իրավիճակը ճգնաժամային է, և անհնար է խոսել զինադադարի մասին»,- ասել է նախարարը: