Պայթյուն Ադրբեջանում
Ադրբեջանի Սամուխի շրջանի էլեկտրակայանում նոյեմբերի 14-ի առավոտյան գրանցված պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ տուժել է Ադրբեջանի քաղաքացի 1978թ. ծնված Էլմիր Հասանովը:
Հասանովը ստացել է 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Պայթյունի պատճառները ճշտելու նպատակով քննություն է իրականացվում: