Ադրբեջանում հրդեհի զոհ են դարձել մայրը և չորս երեխաները
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի բռնկված հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրդեհի մարումից հետո տանը հայտնաբերվել են 1990 թ. ծնված տանտիրուհու՝ Սևինջ Տագիևայի և նրա 4 երեխաների մարմինները:
Հրդեհի պատճառները պարզելու համար քննություն է իրականացվում: