Բաժիններ՝

«Այսօր Վրաստանն իրոք պետք է փրկել». Վաշաձե

Ընդդիմադիր կուսակցություների միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Կասպիում կայացած հանրահավաքում ասել է, որ քվեարկության երկրորդ փուլում քաղաքացիները կգան ընտրական տեղամասեր ու կհրաժարվեն կոռուպցիայի, բռնության ու բնակչության ահաբեկման քաղաքականությունից, որն իրականացնում են իշխանությունները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Այսօր Վրաստանն իրոք պետք է փրկել: Չկա մի մարդ, որը չունենա աղետալի տնտեսական, սոցիալական ու այլ խնդիրներ: Դրա հետ մեկտեղ երկիրը միաժամանակ երեք ճգնաժամ է ապրում՝ քաղաքական, սոցիալական ու տնտեսական, մինչդեռ մեր կառավարությունն ասես այս աշխարհից չէ»,- հավելել է Վաշաձեն: Ավելի վաղ Վաշաձեն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, «Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության: Նա նշել է, որ ներկայում կուսակցությունն ընդդիմադիր միավորման իրավահավասար անդամներից մեկն է, իսկ բազմակուսակցական կոալիցիան բացառում է դրանցից որեւէ մեկի միանձնյա կառավարումը:

Վաշաձեն նաեւ բացառել է, որ եթե ընտրություններում հաղթի միավորված ընդդիմությունը, իշխանության կվերադառնան հին դեմքերը, եւ նշել է, որ հասարակությունը «երիտասարդ, որակյալ կադրեր» է ցանկանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս