Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդուժի գերձայնային կործանիչ է աղետի ենթարկվել Տեխասում

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի T-38 Talon գերձայնային կործանիչը նոյեմբերի 13-ին աղետի է ենթարկվել Տեխասի նահանգի տարածքում՝ Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի Լաֆլին ռազմակայանի մամուլի ծառայությունը:

«T-38 Talon-ը, որը տեղակայված է Լաֆլին ռազմաօդային բազայում, կործանվել է այսօր ժամը մոտավորապես 19:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:40-ին): Փրկարարները գտնվում են կործանման վայրում»,- ճշտել է ռազմական օբյեկտի մամուլի ծառայությունը Facebook-ի իր էջում:

Այն չի բացահայտում, թե ինչ է պատահել կործանիչի անձնակազմի հետ: Ռազմաօդային ուժերի Լաֆլին բազան գտնվում է Սան Անտոնիո քաղաքից 241 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս