Բաժիններ՝

«Այսօր հայտնաբերվել են ևս վեց մարդու մարմնամասեր». Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները մարդկային նոր կյանքեր են խլում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում մոլեգնող բնական հրդեհի զոհերի թիվը 42-ից հասել է 48-ի:

Այդ մասին Բյութի շերիֆ Քորի Հոնեան նոյեմբերի 13-ին հայտնել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր ABC հեռուստաընկերությունը: «Այսօր հայտնաբերվել են եւս վեց մարդու մարմնամասեր: Դա զոհվածների թիվը հասցնում է 48-ի»,- ասել է Հոնեան: Նրա խոսքով, այդ մարդիկ զոհվել են Պարադայս քաղաքի իրենց տներում, որը գործնականում ոչնչացված է։ Ինչպես հայտնել է The New York Times թերթը, հրդեհից, որին տրվել է «Քեմպ» անվանումը, ամբողջովին այրվել է 418 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 7,6 հազար տուն ու շինություն:

Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ են դարձել 6,5 հազար բնակելի շենք եւ առեւտրային նշանակության 260 շինություն: «Քեմպը» արգելափակվել է 30 տոկոսով՝ մեկ օր առաջվա 25 տոկոսի համեմատույթամբ: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,1 հազար հրշեջներ, 622 միվոր հատուկ տեխնիկա, 21 ուղղաթիռ, 107 բուլդոզեր եւ 71 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար: Շուրջ 200 մարդ անհայտ կորած է համարվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս