Արոնյանը Կալկաթայի մրցաշարում դեռևս 3-րդ տեղում է
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Կալկաթայի մրցաշարում:
Արագ շախմատից հետո այժմ շախմատիստներն ուժերն են չափում բլիցում: 9 տուրի արդյունքում Արոնյանն ունի 5,5 միավոր և 3-րդ տեղում է: 6,5 միավորով առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Երկրորդ տեղում Ուսելի Սոն է՝ 6 միավորով: