Մոդրիչը, Վարանը, Մբապեն «Ոսկե գնդակի» առաջին եռյակում են
Եռյակը՝ առանց Կրիշի՞: Երկար ժամանակներից ի վեր «Ոսկե գնդակի» հավակնորդների առաջին եռյակում տեղ չի գտել Կրիշտիանու Ռոնալդուն:
Բրազիլական RF1 ռադիոկայանի լրագրող Էրիկ Մամրութը պատմել է Թվիթերում, թե ինչ տեսք ունի «Ոսկե գնդակի» հավակնորդների առաջին եռյակը մրցանակաբաշխությունից մեկ ամիս առաջ: Առաջին տեղում Լուկա Մոդրիչն է, երկրորդում՝ Ռաֆայել Վարանը, և երրորդում՝ Կիլիան Մբապեն:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Փարիզում:
Վերջին երկու տարիներին «Ոսկե գնդակը» բաժին է հասել Կրիշտիանու Ռոնալդուին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը