Բաժիններ՝

Անհայտ անձինք կրակել են տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսահոլովակ. TMZ

Անհայտ անձինք կրակել են Բևեռլի Հիլզում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) գտնվող տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ: Այս մասին հայտնում է TMZ համացանցային պորտալը:

Աղբյուրի տվյալներով՝ կատարվել է մոտ 8 կրակոց, գնդակներից առնվազն մեկը դիպել է ննջասենյակի պատուհանին: Նշվում է, որ կրակոցների պահին երկու կատարողները գտնվել են առանձնատանը: Տեսահոլովակի նկարահանումները դադարեցվել են, իսկ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների տեսագրությունները: Նախնական տվյալներով՝ կրակոցները կատարվել են տան կողքով անցած ավտոմեքենայից:

Քանյե Ուեսթը ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930