Բաժիններ՝

Հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի արվարձանում. կան զոհեր ու վիրավորներ. Los Angeles Times

Նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թայզենդ-Օուքս քաղաքում: Արտակարգ պատահարի հետեւանքով կան զոհվածներ: Այդ մասին իր կայքում հայտնել է Los Angeles Times թերթը:

Հրատարակությունը չի ճշտում սպանվածների ու վիրավորների թիվը: Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել է, որ բազմաթիվ մարդիկ են վիրավորվել: Անհայտ զինված տղամարդը մտել է Borderline Bar and Grill բարը եւ մոտավորապես 30 կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչից հետո դիմել է փախուստի: Ոստիկանությունը որոնում է հանցագործին: Պատահարի վայր են ժամանել ոստիկանության տասնյակ մեքենաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս