Samsung Galaxy հանրահայտ շարքը 7 տարի անց վերադառնում է շուկա
Վերջերս Samsung-ը դադարեցրեց թողարկել Galaxy J շարքը, որը գոյություն ուներ 2015 թվականից: Վերջին Galaxy J4 + և J6 + սարքերը ներկայացվեցին սեպտեմբերին: Սակայն այժմ հայտնի է դարձել, որ ընկերության ոչ թանկարժեք սարքերը կթողարկվեն այլ շարքով:
Հուլիս ամսին տարբեր խոսակցություններ էին պտտվում, որ Samsung-ն աշխատում է Galaxy R նոր սմարթֆոնների վրա, չնայած չկային կոնկրետ տեղեկություններ: Այժմ ընկերությանը մոտ գտնվող աղբյուրները պնդում են, որ Galaxy R սարքերը կստանան Snapdragon 450 չիպ:
Samsung-ը վերջին անգամ օգտագործել է Galaxy R բրենդը 2011 թվականին՝ ներկայացնելով Galaxy S2-ի ավելի էժան տարբերակը: Այն ջերմորեն ընդունվել էր սպառողների կողմից, սակայն սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով Samsung-ը կրճատեց, իսկ ամիսներ անց դադարեցրեց դրանց թողարկումը:
Սպասվող սմարթֆոնը կլինի բյուջետային, բայց կունենա ֆլագմենային սմարթֆոնների մի շարք առավելություններ:
Սիրարփի Աղաբաբյան