Բաժիններ՝

Տաջիկստանում արգելափակվել են սոցիալական ցանցերը, մեսինջերները և YouTube-ը

Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը՝ Facebook-ը, Տաջիկստանի տարածքում չի գործում, օգտվողները չեն կարող մուտք գործել սոցիալական ցանցեր և օգտվել YouTube-ից:

Միևնույն ժամանակ, չեն գործում նաև  Viber, WhatsApp և Telegram մեսինջերները:

Տաջիկստանից այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ դեռևս չեն արվել: Ավելին, կապի համար պատասխանատու ընկերությունները նշում են, որ արգելափակման գործում իրենցից ոչինչ կախված չէ:

Օգոստոսին Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը խոստովանել էր մի շարք մեսինջերների և սոցիալական ցանցերի արգելափակման փաստը՝ նշելով, որ դա արվել է կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար:

Գարնանն էլ Ինդոնեզիայի իշխանությունները արգելափակեցին Tumblr միկրոբլոգի ծառայությունը` «անբարո բովանդակության» պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս