Դավիթ Տոնոյանը բացառում է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը բացառում է իր անդամակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հաշվի առնելով, որ զինված ուժերը պետք է որևէ քաղաքական գործընթացից դուրս լինեն, պաշտպանության նախարարի ներգրավվածությունը որևէ կուսակցությունում այնքան էլ ճիշտ չէ:

Նա վստահեցրեց, որ չի մասնակցելու քարոզարշավին, ինչպես ժամանակին Սեյրան Օհանյանն է մասնակցել ՀՀԿ-ի քարոզարշավին. «Ես քարոզարշավի չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ զինված ուժերի դուրս լինելը քաղաքական գործընթացներից: Դա իմ սկզբունքային մոտեցումն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս