Թուրքիայում ընդդիմադիր «Բիրգյուն» թերթին դատին են տվել Էրդողանին վիրավորելու համար
Թուրքական ընդդիմադիր «Բիրգյուն» պարբերականին դատի են տվել նախագառ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Թերթին դատի են տվել մի հոդվածի համար, որում Էրդողանի անունը հիշատակված է ընդամենը մեկ նախադասության մեջ:
Մասնավորապես նշվել է, որ ֆինանսների նախարարության նորանշանակ պաշտոնյաներից Ահմեդ Մինդերը Էրդողանի ազգականն է և որ նա իր դստերն ամուսնացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի որդու հետ:
Թերթում տեղ գտած հոդվածը վերաբերում է Էրդողանի փեսա, Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի՝ նախարարությունում արած նոր նշանակումներին: