ԱՄՆ-ն Իրաքը բացառել է հակաիրանական նավթային պատժամիջոցներից
Իրաքը կպահպանի Իրանից էներգակիրներ գնելու հնարավորությունը, չնայած ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ուժի մեջ մտնելուն: Այդ մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտնել է լրագրողների համար կազմակերպված հեռուստախորհրդաժողովի ընթացքում:
«Իրաքին բացառել են» Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի էներգետիկական պատժամիջոցներից, նրա խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Այսպիսով՝ Իրաքը դարձել է արդեն իններորդ երկիրը, որն ստացել է Վաշինգտոնի թույլտվությունը՝ շարունակելու էներգակիրներ գնել Իրանից: Ավելի վաղ ԱՄՆ-ը Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թուրքիային եւ Թայվանին կես տարով բացառել էր այն երկրից թվից, որոնց վրա տարածվելու են պատժամիջոցները, եթե նրանք շարունակեն Իրանից նավթի ներմուծումը:
Իրաքի կառավարությունում Bloomberg-ի աղբյուրների խոսքով՝ Բաղդադը շարունակում է Իրանից բնական գազ եւ էլեկտրաէներգիա ներմուծել: Դրա հետ մեկտեղ Իրաքը բանկային հաշիվ է ստեղծել այդ մատակարարումների դիմաց իրաքյան դինարներով վճարումների մշակման համար: Մոտավորապես երեք շաբաթ առաջ Իրաքը, ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան, դադարեցրել էր Քիրկուկի նահանգից նավթի մատակարարումը Իրանին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: