145 000 եվրո, 393 000 դոլար, 1100 ֆունտ ստեռլինգ, 24 500 շվեյցարական ֆրանկ, 200 000 ռուբլի. փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը 2 բնակարան է հայտարարագրել: Բացի այդ, նա հայտարարագրել է նաեւ «AUDI Q5» եւ «AUDI Q7 3.0L» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է նաեւ շուրջ 52665 ԱՄՆ դոլարի, 9983 ԱՄՆ դոլարի, 29077 ԱՄՆ դոլարի բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 795870 ռուսական ռուբլու բաժնետոմս: Հայտարարագրել է նաեւ 13222 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 145 000 եվրո, 393 000 ԱՄՆ դոլար, 1100 ֆունտ ստեռլինգ, 24 500 շվեյցարական ֆրանկ, 200 000 ռուսական ռուբլի: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 141 000 ռուսական ռուբլի եւ 224 109 ռուսական ռուբլի: Նշված երկու եկամուտները գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս