«Կոչ եմ անում ՊԵԿ-ին ստուգումներ իրականացնել այս ցանցում». Էդուարդ Աղաջանյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «ՆՈւՌ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (State Revenue Committee of Armenia-ին) ստուգումներ իրականացնել այս ցանցում»:
https://www.facebook.com/edo.uxton/posts/10216470796338833