Բաժիններ՝

«Եթե ԼԳԲՏ քարոզչությունը կրում է համահասարակական բնույթ, նշանակում է՝ տվյալ հասարակությունը հրաժարվել է ապագայից»

ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով նոյեմբերին կեսերին Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը, նկատեց, որ սա համաշխարհային գործընթաց է, որը միշտ եղել է, սակայն, երբ այն կրում է համահասարակական բնույթ, նշանակում է՝ տվյալ հասարակությունը հրաժարվել է ապագայից։

«Եվրոպան այս առումով ապագա չունի, քանի որ կարևորագույն կետերից մեկն այն է, որ այս երկիրը ծանրացնել մարդկանց քանակով՝  որպես խնդիր, վերանում է։ Բայց ուզում եմ իմանալ, թե եվրոպական երկրներից այդ ո՞ր երկիրն է այդպես կատաղի աճի մեջ։ Բայց իրականության մեջ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների գոյությունը չի նշանակում, որ նրանց նկատմամբ պետք է կիրառենք բռնություն, մյուս կողմից  էլ՝ այն իրավապաշտպանները, որոնք պահանջում են, որ այդ մարդիկ պետք է  իրականացնեն արժանապատվության կամ հպարտության երթ, այսինքն՝ ուղղակի սկսեն հրապարակային քարոզչություն, գուցե հարցնեն նաև հայ ընտանիքներին»,- նշեց Վ. Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հայ ազգը հազարամյակներ շարունակ գոյատևել է ոչ թե
պետության ու եկեղեցու հաշվին, այլ ընտանիքների, և պետք չէ այսօր այդ ամենը դնել հարվածի տակ։

«Կարծում եմ՝ նույնիսկ հանրային քննարկումներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, հասկանան,  որ իրենց օգտագործում են, և իրենք մտնում են այնպիսի դաշտ, որտեղ մտնելուց առաջ հազար անգամ պետք է մտածեն։ Երբ պարբերաբար լսում ենք այդ ֆորոումի մասին, որ պետք է փակ լինի, հարց է առաջանում՝ ի՞նչ են թաքցնում»,- շեշտեց Վ. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այլ բան է, երբ այս ամենն իրականացնում են ուրիշ երկրներում, քանի որ այլ երկրներում հարմարվել են այդ ընթացքի հետ, բայց երբ խոսքը վերաբերում է  Հայաստանին, այստեղ արդեն խնդիրներ են առաջանում: «Հայկական ընտանիքը հարվածի տակ դնելուց հետո մեր ազգին ի՞նչ է մնալու»,- եզրափակեց Վ. Խաչատրյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս