ՀՀ կառավարության նվերը՝ Նորվեգիայի Թագավորության կառավարությանը
Նոյեմբերի 6-ին սփյուռքի նախարարությունում նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթիին կհանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը:
Հանձման արարողությանը ելույթներ կունենան սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և այլք:
«Նանսեն, կամուրջը բարեկամության և խաղաղության» նկարն արտահայտում է հայ և նորվեգացի ժողովուրդների բարեկամությունը, որով Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց երախտագիտությունն են հայտնում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին՝ հայ ազգին ցուցաբերած անձնվեր վերաբերմունքի, սրտացավության և անգնահատելի աջակցության համար, ինչպես նաև Նորվեգիային և նորվեգացի ժողովրդին` 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: