Թուրքիայում զգալիորեն աճել է արաբական երկրների կապիտալը

Թուրքիայում հետզհետե մեծանում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը, որոնցում գերակշռում է արաբական և Ծոցի երկրների մասնաբաժինը:

Թուրքիայի առևտրային պալատների և բորսաների միության (TOBB) տվյալների համաձայն` 2013թ-ից մինչև 2018թ. սեպտեմբերն օտարերկրյա կապիտալի ներդրման արդյունքում 34175 ընկերություն է հիմնվել, որից 15037-ը պատկանում է 13 արաբական պետություններին, իսկ 3486-ը` Ծոցի և Միջին Արևելքի երկրներին:

Թուրքիայում օտարերկրացի գործարարների հիմնած ընկերությունների ցանկում առաջին տեղը զբաղեցնում են սիրիացիները` 7559 ձեռնարկությունով: Վերջիններիս հաջորդում են սաուդցիները` 2075 և իրաքցիները` 1436 ընկերություններով:

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Կատարի կապիտալը Թուրքիայում վերջին 6 տարվա ընթացքում 10 անգամ աճել է:

Ինչ վերաբերում է Թուրքիայում եվրոպական երկրների կապիտալին, մասնավորապես՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի, ապա ձեռնարկությունների թիվը 50%-ով նվազել է` կազմելով 5310:

Թուրքիայում եվրոպական երկրներից ամենից շատ նվազել է գերմանական կապիտալը, որին հաջորդում են Հոլանդիան, Բրիտանիան, Իտալիան և Ֆրանսիան:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս