Մխիթարյանը և Ջորկաեֆը Լոնդոնում մասնակցել են բարեգործական գալա-ընթրիքի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միասին մասնակցել է ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել երեկոյի ընթացքում, որտեղ նրա հետ են եղել մայրը` Մարինա Թաշչյանը, քույրը` Մոնիկա Մխիթարյանը ու գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանը:
Գալա-ընթրիքին հրավիրված է եղել նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: