Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է «Մասթերս» շարքի առաջին մրցաշարում
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայի ընթացքում առաջին անգամ հաղթել է «Մասթերս» շարքի առաջին մրցաշարում: Փարիզում կայացած եզրափակչում Խաչանովը երկու սեթերի ընթացքում պարտության է մատնել սերբ Նովակ Ջոկովիչին՝ 7:5, 6: 4 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 38 րոպե:
22-ամյա Խաչանովն ու 31-ամյա Ջոկովիչը, ով նոյեմբերի 5-ին կդառնա աշխարհի առաջին ռակետը, միմյանց հետ հանդիպում էին երկրորդ անգամ։
Ուիմբլդոն-2018-ի չորրորդ շրջափուլում այդ դիմակայության հաղթողը եղել է Նովակ Ջոկովիչը։