Բաժիններ՝

Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորումը

Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորումը (SNMCMG2), որի մեջ մտնում են ,FGS Rheinե ֆլագմանական նավը (Գերմանիա), ,TCG Erdemliե (Թուրքիա), ,BRG STIBARե (Բուլղարիա), ,ROS DIMITRIE NICOLESCUE» (Ռումինիա) եւ «SPS TURIA» (Իսպանիա) նավերը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորման հրամանատարն է երկրորդ կարգի կապիտան Ֆրանկ Մագինսկին: Բաթումի նավահանգստում հյուրերին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի տնօրեն, առաջին կարգի կապիտան Թեմուր Քվանտալիանին եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

ՆԱՏՕ-ի հակաականային նավերի մշտական միավորման (SNMCMG2) նավերը Բաթումի նավամատույցում կմնան մինչեւ նոյեմբերի 5-ը: Նավերը, Վրաստանի ՆԳ նախարարության առափնյա պահպանության դեպարտամենտի հետ համատեղ, կմասնակցեն տարբեր վարժական միջոցառումների ու զորավարժությունների: Աջարիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, այդ միջոցառումների նպատակը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի ռազմածովային ուժերի փոխգործակցության եւ համատեղելիության ընդլայնումն է: ՆԱՏՕ-ի հակաականային նավերի մշտական միավորումը (SNMCMG2) արդեն հինգերորդ անգամ է այցելում Վրաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս