Բաժիններ՝

Թուրքիան փակել է Դարդանելի նեղուցը

Նոյեմբերի 1-ի առավոտյան տարանցիկ նավերի համար ժամանակավորապես երկկողմանիորեն փակվել է Դարդանելի նեղուցը։

Պատճառն ուժեղ մառախուղն է, որի հետևանքով նեղուցում տեսանելիությունը չափազանց վատացել է։

Նավերի երթևեկությունը վերահսկող թուրքական ընկերությունը հայտնել է, որ եղանակային պայմանների լավացման դեպքում նեղուցը բացվելու է։

Տեղեկացնենք, որ Դարդանելի նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ։ Նեղուցի երկարությունը կազմում է մոտ 65 կմ, լայնությունը 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս