Ինդոնեզական կործանված Boeing-ի որոնման գործողությունը կշարունակվի ողջ գիշերը
Ինդոնեզական Boeing-737-ի կործանման շրջանում փրկարար գործողությունը կշարունակվի ողջ գիշերը: Այդ մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է Որոնողափրկարարական ազգային գործակալության փոխղեկավար Սուրիո Աջին:
Նրա խոսքով՝ «գործողությունը կշարունակվի նաեւ օրվա գիշերային ժամերին»: Նա նաեւ հաստատել է, որ «հայտնաբերվել են բազմաթիվ մարմնամասեր, ինչպես նաեւ բեկորներ, որոնք կարող են պատկանել աղետյալ ինքնաթիռին»: Սակայն օդանավի կորպուսը «մինչ այժմ չի հայտնաբերվել»:
Բացի այդ, տեղեկատվություն չկա հանրանավի ինքնագրիչների գտնվելու վայրի մասին: «Տեղում աշխատում է 40 ջրասուզակներից բաղկացած խումբը, ինչպես նաեւ տասնյակ այլ մասնագետներ»,-ասել է Սուրիո Աջին:
Պաշտոնյան նշել է, որ որոնողափրկարարական գործողությունը նախատեսված է յոթ օրվա համար՝ ինքնաթիռի կործմանման պահից: Նա նաեւ հայտնել է, որ օդանավը, ընկնելով ավելի քան 900 մետր բարձրությունից, ամենայն հավանականությամբ մասերի է բաժանվել ջրի մակերեւույթին բախվելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: