Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրաժարվել է քաղաքապետի խորհրդական դառնալու Հայկ Մարությանի առաջարկից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկել է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին իր խորհրդականի պաշտոնը, ինչից Նիկոյանը հրաժարվել է:
Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մարությանն ասաց, որ նման առաջարկ կանի նաև Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին, և եթե վերջինս ընդունի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, ինքը շատ ուրախ կլինի:
«Ես շատ կարևորում եմ Վահե Նիկոյանի և Կամո Արեյանի պրոֆեսիոնալիզմը և կարծում եմ, որ նրանք պատրաստակամ են մեզ օգնել խորհուրդներով»,-նշեց նա:
Հայկ Մարությանը հայտարարեց քաղաքապետարանի աշխատանքներն օպտիմալացնելու մասին՝ ընդգծելով, որ այս մեխանիզմներն ազդելու է նաև հաստիքացուցակի վրա: