Բաժիններ՝

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց. դրանց բացակայությունը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների». Տրանսպորտի նախարարություն

Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր։

Սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։

Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, սակայն իրավիճակը նորից կրկնվում է։

Բնակչությանը և վարորդներին հորդորում ենք չպոկել, չտանել ճանապարհային նշանները և լուսային անդրադարձիչները։ Դրանք տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Դրանց բացակայությամբ կամ պակասով կարող է ստեղծվել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031