Բաժիններ՝

Ինդոնեզիայի նախագահը ցավակցություն է հայտնել Lion Air-ի կործանված ինքնաթիռի ուղևորների հարազատներին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ցավակցում է Lion Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուղեւորների ազգականներին ու մերձավորներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու արեւմտյան մասում:

Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Ընդսմին ինքնաթիռում գտնվող 189 ուղեւորների ու անձնակազմի անդամների ճակատագրի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան: Վիդոդոն Ինդոնեզիայի բոլոր բնակիչներին հորդորել է՝ շարունակել աղոթել եւ հայտարարել է, թե ցավում է, որ նման ողբերգություն է տեղի ունեցել:

Բացի այդ, Ինդոնեզիայի նախագահը կարգադրություն է արել՝ ինքնաթիռի կործմանման պատճառների հետաքննություն սկսել, որով զբաղվելու է Տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեն: Lion Air ավիաընկերության ինքնաթիռը, մեկնել էր Ջակարտայից, ընկել է ծովը եւ խորտակվել Ճավայի ափերի մոտ: Կործանման վայրում կատարվում է որոնողա-փրկարարական գործողություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:13.42

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031