Խաշոկջիի գործով Ստամբուլ է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով Թուրքիա է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը Ստամբուլ է ժամանել մասնակցելու Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:
Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում: Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է հյուպատոսության շենքում եղած վեճի հետևանքով:
Լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 18 անձ: