Բաժիններ՝

Ծայրահեղ աջ թեկնածու Բոլսոնարուն հաղթում է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

Խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն հաղթանակ է տարել Բրազիլիայի նախագահական ընտրությունների՝ հոկտեմբերի 28-ին կայացած երկրորդ փուլում: Ադ մասին են վկայում հարավամերիկյան հանրապետության Գերագույն ընտրական դատարանի կողմից հրապարակված արդյունքները, որոնք ներառում են քվեաթերթիկների 94.44 տոկոսի տվյալները: Բոլսոնարուն ապահովել է ըիտրողների 55,54 տոկոսի աջակցությունը:

Նրա մրցակցի՝ ձախամետ Աշխատավորների կուսակցությունից թեկնածու Ֆեռնանդու Ադադի օգտին քվեարկել է համաքաղաքացիների 44,46 տոկոսը: Այդ տվյալների համաձայն՝ վերջինիս հաղթանակը մաթեմատիկորեն արդեն հնարավոր չէ: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, Բոլսոնարուի հաղթանակի վերաբերյալ լուրը բազմաթիվ բրազիլացիներ նշել են հրավառությամբ ու ցույցերով:

Այն կադրերի համաձայն, որոնք ուղիղ եթերում ցուցադրել է Globo հեռուստաալիքը, հաղթած թեկնածուի կողմնակիցները բազմահազարանոց ցույց են կազմակերպել Ռիո դե Ժանեյրոյում նրա տան դիմաց, ինչպես նաեւ Սան Պաուլուի Պաուլիստի պողոտայում: Պետության նոր ղեկավարի երդմնակալության արարողությունը պլանավորված է 2019 թվականի հունվարի 1-ին, նրա մանդատը նախատեսված է չորս տարվա համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս