«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում»․Ֆելիքս Ցոլակյանի անդրադարձը` ՀՀ 2-րդ նախագահի՝ իր մասին արված հայտարարությանը. aravot.am

Այսօր Գյումրիում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա լրագրողների խնդրանքով անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հարցազրույցին, որտեղ վերջինս, խոսելով իր պաշտոնավարման շրջանում կոռուպցիա լինել-չլինելու մասին ասել էր.

«Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ»:

Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Ինքը ճիշտ է ասում, ես գործարքների մեջ չեմ եղել։ Գիտեք, հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»։

Մանրամասները՝ տեսանյությում։

Կարդացեք նաև

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում, ես որևէ գործարքի մեջ չկամ». Ցոլակյան

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում, ես որևէ գործարքի մեջ չկամ». Ցոլակյան

Gepostet von GALA TV am Freitag, 26. Oktober 2018

Ամբողջությամբ՝ aravot. am կայքում:

Տեսանյութեր

Լրահոս