Ինչպես իջեցնել ճնշումն առանց դեղամիջոցների. 5 մթերք, որոնք կօգնեն խնդրի դեպքում
Զարկերակային ճնշման բարձրացումը բավական տարածված խնդիր է: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ եթե խնդիրը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի: Կայքը ներկայացրել է մթերքներ, որը կարող է օգնել պայքարել ճնշման բարձրացման դեմ:
Մեղր: Մեղրն օգնում է լայնացնել անոթները: Արդյունքի հասնելու համար բավական է առավոտյան՝ քաղցած վիճակում, երկու թեյի գդալ մեղր ուտել:
Ձմերուկի սերմեր: Ձմերուկի սերմերը նյութ են պարունակում, որը լայնացնում է անոթները: Հիպերտոնիայի զարգացումը կանխարգելելու համար բավական է օրվա ընթացքում երկու թեյի գդալ սերմ օգտագործել:
Կիտրոն: Կիտրոնի հյութն օգնում է պահպանել անոթների առաձգականությունը:
Բանան: Օրվա ընթացքում երկու բանանի օգտագործումը հնարավորություն է տալիս իջեցնել զարկերակային ճնշումը: Այս միրգը հարուստ է կալիումով, մագնիումով, կալցիումով, վիտամին D-ով, ֆոլաթթվով:
Նեխուր: Նեխուրն իսկապես օգտակար է մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով: Այն օգնում է հանգստացնել մկանները, լավացնում արյան հոսքն օրգաններին: Բացի այդ՝ նեխուրը հարուստ է ակտիվ նյութերով՝ ամինաթթուներ, եթերային յուղեր, վիտամիններ, միկրոտարրեր:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը