Ֆիննախում կրճատվել է մոտ 150 պայմանագրային աշխատող. բոլոր նախարարություններում նույնն է լինելու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը, ժամանակավոր այս կառավարությունում, հատկապես ֆինանսների նախարարությունում լուրջ կադրային կրճատումներ են։ Մասնավորապես՝ մոտ 150 պայմանագրային աշխատող է կրճատվել:
Ընդ որում՝ ասել են, որ դա կառավարության որոշմամբ պիլոտային ծրագիր է, եթե պարզվի, որ սակավ աշխատավարձով հնարավոր է աշխատել, աշխատանքը դրանից չի տուժում, մյուս նախարարություններում ևս սպասվում են կրճատումներ։ Կրճատվելու են բոլոր պայմանագրայինները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: