ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը (ուղիղ)
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է, 62 պատգամավոր:
Օրակարգում են «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության հարկային, քաղաքացիական, հողային, ընդերքի մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում , «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքում , «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
Նիստերի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային, քաղաքացիական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերը և մի շարք այլ նախագծեր: