Թրամփն իրեն նացիոնալիստ է համարում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ազգայնական է համարել՝ այդ կերպ իրեն հակադրելով գլոբալացման կողմնակիցներին:
«Արմատական դեմոկրատները ցանկանում են իշխանությունը վերադարձնել կոռումպացված, իշխանության տենչով համակված գլոբալիստներին: Դուք գիտե՞ք, թե ովքեր են գլոբալիստները: Գլոբալիստն այն մարդն է, ով ցանկանում է, որ գործերը լավ ընթանան ամբողջ աշխարհում, եւ, ճիշտն ասած, չի մտահոգվում իր սեփական երկրի մասին»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ հոկտեմբերի 22-ին ելույթ ունենալով Տեխասի նահանգում կայացած հանրավաքում:
«Մենք չենք կարող դա մեզ թույլ տալ: Դուք գիտեք՝ կա մի այսպիսի բառ՝ «նացիոնալիստ», որը որոշ տեսակետից հնացած է դարձել: Եվ ես ձեզ կասեմ. «Համարվում է, որ այդ բառը չպետք Է գործածել, բայց ես նացիոնալիստ եմ: Ես նացիոնալիստ եմ»,- ասել է Թրամփը:
«Նացիոնալիստ, ինձ դուր է գալիս այս բառը, գործածեք այս բառը»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը հանրահավաքի մասնակիցների խրախուսական բացականչությունների ներքո, որոնք ի պատասխան սկսել են վանկարկել «ԱՄՆ» բառը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: