Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ Երդվյալ ազատամարտիկների միության համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորական կազմը էական փոփոխության է ենթարկվելու, շատերը սկսեցին գուշակել, թե ներկա պատգամավորներից ով կարող է զրկվել մանդատից:

ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը իրենց հայտնել է, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը, ով մինչեւ ընտրություններ կարող է նշանակվել դեսպան որեւէ եվրոպական երկրում:

Պատգամավորական մանդատին հրաժեշտ կտան «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմի այլ անդամներ եւս, իսկ նրանց կփոխարինեն մարդիկ, ովքեր մինչեւ այս պատգամավոր չեն եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս