Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը նշանվել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին:
Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն:
Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: